Դասալիքներն այսօր մենք ենք, բառիս բուն իմաստով, որովհետեւ դասալիքներն այսօր հերոսացան, մենք էլ տարիների ընթացքում դարձանք դասալիք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով վերջերս հրապարակված պաշտոնյաների ցանկին, որոնց երեխաները չեն ծառայել հայոց բանակում:
«Այն, ինչ մարդիկ արել են այս տարիների ընթացքում՝ տանել երկիրը անկախության, պետությունը նորմալ հիմքերի վրա դնել, էդ մարդիկ դարձան դասալիք, ինչպես «Սասնա ծռերը»: Նրանք ինչի՞ համար են ընդդիմացել, էս իրավիճակի դեմ, իշխանության բռնության դեմ, դրա համար անօրինական հայտնվել են բանտերում»,-հայտարարեց Սասուն Միքայելյանը:
Անդրադառնալով «Սասնա ծռերի» դատավարությանը եւ նրանց ծեծի ենթարկելու փաստերին, «Ելք»-ի ներկայացուցիչն ասաց. «Իշխանության ձեռագիրը միշտ էլ բռնությունն է եղել», ապա հավելեց, որ իրենք որոշել են մասնակցել այդ դատական նիստերին:











