Թուրքիայում մեծ արձագանք է գտել համացանցում հայտնված տեսագրությունը, որում հայրը տան տանիքում երեխային կապել է մեծ մահճակալի ոտքից, վրան ջուր լցրել ու մտրակահարել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ թուրք իրավապահները տեսագրության հետ կապված տվյալներ են ստացել, որից հետո Մարդին նահանգի Աքընջւլար գյուղում ձերբակալել են երեխային անխնա ծեծած հորը՝ Ս. Արիին։
Մարմնի վրա վնասվածքներ ստացած երեխան տեղափոխվել է Մարդինի հիվանդանոց, որտեղ նաեւ հոգեբանի աջակցությունն է ստանում։











