Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է Տամբովում ավիաշոուի ժամանակ կործանվում թեթեւաշարժիչ օդանավը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է օդանավը ընկնում ու ջախջախվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օդանավի ընկնելու հետեւանքով զոհվել է օդաչուն։ Թռիչքը թույլատրված է եղել։ Քննչական կոմիտեն սկսել է ստուգումներ՝ տեղի ունեցածի փաստով։











