Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է հուլիսի 9-ին Գյումրիի «Ամեն ինչ տան համար» շինանյութի խանութի մոտ 35-ամյա Ս․Հ-ին դանակահարելու մեջ կասկածվող անձին։

Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, հուլիսի 9-ին, ժամը 20-ին «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մուշի բաժին հաղորդումէ  ստացվել, որ կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած-թանցող վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ:

Իրավապահները պարզել են, որ նույն օրը տղամարդը վիճաբանել է Գյումրիի բնակիչ 21-ամյա Կարապետ Հ.-ի հետ: Ժամեր անց կասկածյալը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության «Մուշ»-ի բաժին։ Նա խոստովանել է, որ Գյումրու Շչեդրինի փողոցում ինքն է դանակով մարմնական վնասվածք հասցրել տղամարդուն:

Քննությունը շարունակվում է։