Ոստիկանություն բերման են ենթարկվել բնակարանային գողություն կատարելու մեջ կասկածվողներ Զոհրաբ Նասիլյանը եւ Տիգրան Գրիգորյանը: Նրանք կասկածվում են Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի տներից մեկից ոսկեղեն եւ գումար գողանալու մեջ:

Ոստիանությունում նրանք խոստովանել են, որ հուլիսի 8-ին կոտրել են տան պատուհանը եւ ներս մտնելով գողություն կատարել: