Ամերիկյան Թեխաս նահանգում շանը ձիավարել են սովորեցրել։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով UPI-ն։
Բերն Քեթրին Ռիքմանը YouTube-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որտեղ տասնամյա լաբրադոր-ռեթրիվերը՝ Մեյզին, նստած է Բեյլի անունով ձիու վրա եւ ձիավարում է։ Շունը նստել է հատուկ իր համար պատրաստված թամբին, իսկ սանձերը պահել է բերանում։











