Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նախագահական նստավայրի ընդունելության մասնակիցներին վրացերեն է ողջունել, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»-ն։

«Կեցցե՛ Ուկրաինայի եւ Վրաստանի միջեւ բարեկամությունը։ Կեցցե՛ Վրաստանը։ Կեցցե՛ Ուկրաինան»,- ասել է Պորոշենկոն։

Ուկրաինայի նախագահն ինը տարվա ընթացքում  առաջին անգամ է Վրաստան այցելել։ Պյոտր Պորոշենկոն գլխավորել է Ուկրաինայի պատվիրակությունը։