Երեւանում կայանված մեքենայի ապակին կոտրելու միջոցով պայուսակ գողանալու կասկածանքով ոստիկանություն բերման է ենթարկվել 31-ամյա Լեւոն Ղեւոնդյանը : NEWS.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ տղամարդը ոստիկանությունում խոստովանական ցուցմունք է տվել, որ մեքենայի ապակին կոտրել է շարժիչի կայծամոմով:
«Առաջին մասի կալցեվոյի քովը շինանյութի խանութ կա, կողը կայանված էր, նկատեցի, որ պայուսակ կար մեջը, կոտրեցի ապակին եւ գողացա»,-պատմել է նա՝ նշելով, որ պայուսակում եղած գումարը կիսել է ընկերների հետ:
Մանրամսները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում











