Թուրքիայի Օրդու քաղաքում ավանդաբար անցկացվող ժողովրդական խաղերի փառատոնի ժամանակ լավ տեղ նստելու վիճաբանությունը խոշոր ծեծկռտուքի է վերածվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմմամբ՝ փառատոնի ժամանակ բեմին մոտ նստելու համար վիճաբանություն է տեղի ունեցել, որին միջամտել է Օրդուի քաղաքապետ Էնվեր Յըլմազը։ Սակայն վիճաբանությունը թեժացել է, որի ընթացքում կողմերից մեկը բռունցքի հարվածով գետին է տապալել քաղաքապետին, որից հետո խոշոր ծեծկռտուք է սկսվել։

Ծեծկռտուքը հաջողվել է կանգնեցնել փառատոնին ներկա գտնվող Մշակույթի եւ տուրիզմի նախարարի թիկնապահների ջանքերով։