«Այգ» հոգեբանական կենտրոնի առաջատար հոգեբան Ռուբեն Պողոսյանին դանակահարելու դեպքով նոր մանրամասներ է հայտնում ոստիկանությունը։ Հրապարակված տեսանյութից NEWS.am-ը տեղեկանում է,  որ Ռուբեն Պողոսյանի սպանության մեջ կասկածվող Հրանտ Համբարձումյանը նրան դանակի հարվածներ հասցնելուց հետո չի հանդարտվել։ Պողոսյանը արյունաքամ է եղել, սակայն նա շարունակել է  բռնության ենթարկել նրան։

Հիշեցնենք, որ հուլիսի 17–ին Ռուբեն Պողոսյանը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց , որտեղ էլ  երեք օր անց մահացել է՝ կարդիոգեն շոկի եւ կրկնակի ինֆարկտի զարգացման հետեւանքով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրան դանակահարելու մեջ կասկածվում է 34-ամյա Հրանտ  Համբարձումյանը,  որը կալանավորված է: Հայաստանի քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն։