Քրուզ Վելասկես Ասեւեդոն հեղուկ մետաֆետամին խմելուց հետո ցնցումների մեջ է ընկել։ Մետաֆետամինը նա իր հետ բերել էր Տիխուանայից (Մեքսիկա), փոխանցում է Americaru-ն։ 

16-ամյա դեռահասը, որը Սան Դիեգոյում հատել էր Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանը, իր մոտ է պահել հեղուկ լցված երկու շիշ։ Նրա խոսքով՝ դա խնձորի հյութ էր։ Դատական փաստաթղթերում ասվում է, որ ԱՄՆ-ի մաքսային ու սահմանապահ ծառայության աշխատակիցները նրան կարգադրել են խմել շշի պարունակությունը՝ ապացուցելու համար, որ չի ստում։

Ասեւեդոյի մահվանից 3 տարի անց ABC Friday-ը հրապարակել է տեսագրությունը, թե ինչպես է իրավապահների աչքի առջեւ դեռահասը խմել հեղուկը։ Առաջին կումից հետո ոստիկանը կարգադրել է նրան կրկին խմել։ Դեռահասը եւս մի կում է խմել, սակայն դա եւս քիչ էր։ 4 կում խմելուց հետո նա սկսել է քրտնել եւ ցնցումների մեջ է ընկել։