Ոստիկանությունը հայտնաբերել է Արմավիրի մարզում հուլիսի 23-ին բանկոմատից գողության փորձ կատարած երիտասարդին:

Պարզվել է, որ դեպքի օրը ժամը 04:30-ի սահմաններում 21-ամյա Արման Թադեւոսյանը մոտեցել է բանկոմատին, փորձել կոտրել եւ հափշտակել ներսում առկա գումարը, սակայն մտադրությունն ավարտին չի հասցրել:

«Չգիտեմ՝ մտքիս ինչ եկավ... երեք անգամ հարվածել եմ բանկոմատին, հետո ձայներ լսեցի, փախա»,- ոստիկանությունում պատմել է 21-ամյա երիտասարդը, որն աշխատում էր սուպերմարկետում:

Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: