Օգոստոսի 2-ի դրությամբ, Հայաստանի ԱԻՆ-ը տարեսկզբից մինչեվ հիմա երկրի քաղաքացիներից օձ հայտնաբերելու մասին 475 ահազանգ է ստացել ։
NEWS.am-ի հարցմանը ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ փրկարարները հայտնաբերել են 226 սողուն, որոնցից 93-ը՝ թունավոր։ Ահազանգերի մեծ մասը Երեւանից էր՝ 205 ահազանգ, 92 հայտնաբերված օձ, որոնցից 41-ը՝ թունավոր։ Հաջորդը Կոտայքի մարզն է ՝103 ահազանգ, 57 հայտնաբերված օձեր, այդ թվում 24 թունավոր։ Հետո՝ Արարատի մարզը, որտեղից ստացվել է 33 ահազանգ, 11 օձ է հայտնաբերվել, որոնցից 9-ը թունավոր։ Արագածոտնի մարզից 29 ահազանգ է ստացվել, հայտնաբերվել է 18 օձ, 2-ը՝ թունավոր։ Շիրակի մարզում գրանցվել է 25 ահազանգ, հայտնաբերվել է 16 օձ, որոնցից ոչ մեկը թունավոր չի եղել։ Սյունիքի մարզում 24 ահազանգ է եղել, 7 օձ է հայտնաբերվել, 6-ը՝ թունավոր։ Լոռու մարզից՝ 14 ահազանգ, 6 հայտնաբերված օձ, 3-ը՝ թունավոր ։ Արմավիրի ու Վայոց ձորի մարզերում՝ 13-ական ահազանգ։ Արմավիրում հայտնաբերվել է 6 օձ, 1-ը թունավոր, Վայոց ձորում 2 օձ, երկուսն էլ թունավոր։ Գեղարքունիքի ու Տավուշի մարզերից ստացվել է 8-ական ահազանգ։ Գեղարքունիքում հայտնաբերվել է 4 օձ, ընդ որում ոչ մեկը թունավոր չի եղել։ Տավուշում 7 օձ է հայտնաբերվել, որոնցից 5-ը թունավոր։
Համեմատության համար նշենք, որ 2016-ին ստացվել էր 538 ահազանգ։ Հայտնաբերվել էր 253 օձ, որոնցից 68-ի թունավոր։











