Երեւանում օգոստոսի 2-ին խանութներից մեկի աշխատակիցը գնորդին 25 հազարի փոխարեն սխալմամբ վերադարձրել է 475 հազար դրամ: Նման հաղորդում է ներկայացրել աշխատակիցը:

Նա ոստիկաններին պատմել է, որ գնորդն իրեն տվել է 50 հազար դրամ, սակայն ինքը հոգնածության պատճառով մուտքագրել է 500 հազար դրամ եւ գնորդին վերադարձրել 475 հազար դրամ:

Ոստիկանությունը հորդորում է կնոջը ներկայանալ ոստիկանության բաժին, իսկ կնոջը ճանաչողներին էլ խնդրում է զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (010) 45-02-02 եւ (098) 95-09-99:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: