Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հարավ-Արեւելյան Ասիայի պետությունների ասոցացիայի ԱԳ նախարարի հետ (ՀԱԱՊԱ) լուսանկարվել է Ֆիլիպինների ազգային վերնաշապիկով։ ՌԴ ԱԳ նախարարը հագել է սպիտակ վերնաշապիկ՝ կոճակների երկայնքով կարմիր ուղղահայաց գծերով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Կիրակի երեկոյան Մանիլայում ընթրիք է մատուցվել ՀԱԱՊԱ-ի միջոցառումների կապակցությամբ։

Ըստ ավանդույթի՝ այդ ընթրիքին նախարարները հագնում են հատուկ իրենց համար կարված այն երկրի ազգային ոճով վերնաշապիկները, որը նախագահում է ՀԱԱՊԱ-ում, եւ լուսանկարվում են։ 

Անցյալ տարի Լավրովը մասնակցել է ՀԱԱՊԱ-ի միջոցառումներին Լաոսում, իսկ կազմակերպիչների կարած վերնաշապիկը նրա չափերով չի եղել։