Քալիֆորնիայի Սանտա Քրուզ քաղաքի լողափի այցելուներին հսկայական մառախլապատ ամպը տհաճ անակնկալ է մատուցել՝ անսպասելիորեն ծածկելով ջինջ երկինքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
YouTube-ում հրապարակված տեսագրության հեղինակի խոսքով՝ երկինքը հանկարծակի մթնել է, ուժեղ քամի է փչել, իսկ հետո երեւացել է ամպը։
«Ավազը «հարվածում էր» դեմքիս, իսկ մարդիկ շտապում էին լքել լողափը։ Մի քանի րոպե անց մառախլապատ ամպը հեռացավ եւ արեւը երեւաց»,- ասվում է տեսագրության մեկնաբանությունում։











