Հոկտեմբերի 30-ին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի ափամերձ հատվածում սուզորդները տեսել են մուրճագլուխ շնաձկների մեծ վտառ: Սուզորդների 13 հոգուց բաղկացած խմբի մոտ լողացել է շուրջ 100 գիշատիչ ձուկ:

Սուզորդներից մեկի խոսքով, շնաձկները նկատել էին մարդկանց, բայց հետաքրքրություն նրանց նկատմամբ չեն ցուցաբերել, փոխանցում է Nat- geo-ն:

Մուրճագլուխ շնաձկները հանդիպում են ափամերձ հատվածների արևադարձային տաք ջրերում

Ցերեկը նրանք հավաքվում են մեծ վտառներով, իսկ գիշերը որսի են դուրս գալիս միայնակ: Ընտանիքը ներառում է 9 տեսակ, որից 3-ը՝ բրոնզե ( Sphyrna lewini), հսկա( Sphyrna mokarran) և սովորական մուրճագլուխ շնաձուկ( Sphyrna zygaena),  մարդու համար պոտենցիալ վտանգ են ներկայացնում: