Ավստրալիայի Ռոզդեյլ քաղաքի առափնյա հատվածը ծածկվել է մեդուզա հիշեցնող դոնդողանման արարածների գորգով։ Գիտնականները ենթադրում են, որ դրանք պորտուգալական նավակներ են կամ ֆիզալիաներ։ Դրանք շատ թունավոր են եւ անգամ ցամաքում կարող են ցավոտ խայթել, հայտնում է Nat-geo-ն։
Տեղաբնակներից մեկի խոսքով՝ տասնյակ ոլորվող ֆիզալիաներ ողողում էին լողափը ամեն ալիքի հետ։ Պորտգուլական նանակները գաղութային օրգանիզմներ են, դրանք տեղաշարժվում են վտառներով։ Դա տեղի է ունենում արտաքին ուժերի՝ քամու եւ ջրի հոսքի ազդեցությամբ։
Գիտնականներին հայտնի չեն պատճառները, թե ինչու է ֆիզալիաների նման հսկայական քանակ հայտնվել ցամաքում։ Առաջին հերթին դրանում մեղավորը կլիմայի փոփոխությունն է։











