Կանադայի Ալբերտա նահանգի բնության այգիներից մեկի ղեկավար Գրեգ Շիբան ավտոմեքենայով անցել է տարծքով: Ճանապարհին նա ժանտաքիսի է նկատել եւ դանդաղեցրել արագությունը: Այնուհետ պումայի է տեսել, սակայն նրան չի հաջողվել որսին բռնել. ժանտաքիսը կտրուկ շրջվել է եւ պումային ստիպել հեռանալ ճանապարհից:

Դրանով սակայն ժանտաքիսը չի բավարարվել. փոքր ընդմիջումից հետո  նա որոշել է գիշատիչին իր տարածքից ամբողջությամբ հեռացնել: Նա թփերում գտել է պումային  եւ շարունակել հարձակվել այնքան ժամանակ, մինչեւ այն չի փախել, հաղորդում է  Nat-geo-ն:

Եթե կենդանիները որոշեին պայքարի բռնվել, հաղթանակը կատվազգիի օգտին կլիներ: Հավանաբար պուման այդ պահին կուշտ է եղել եւ ուղղակի հանգստանալ է ցանկացել: