Բրյուսելի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում առնվազն 16 մարդ ձերբակալվել է, ոստիկանությունից հաղորդել են «ՌԻԱ Նովոստիին»:

Գործակալության զրուցակիցը ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշել:

Ավելի վաղ, RTBF հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Բրյուսելում ձերբակալվել է ռեփեր Վարգասսս 92-ը: Հավանաբար Բելգիայի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառը նա է եղել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքի կենտրոնում մի քանի հարյուր մարդ հավաքվել է ֆրանսիական ցանցային հումորիստ եւ ռեփեր Վարգասսսի 92-ի հրավերով, որը Բելգիայում երիտասարդների շրջանում է հատկապես հայտնի:

 Ոստիկանությունը հաղորդել է, որ իրավիճակը սրվել է այն ժամանակ, երբ  իրավապահները փորձել են մոտենալ կատարողին: