Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը տղամարդու է ձերբակալել ընդմիջմանը ճաշելու  ժամանակ կնոջ հետ խոսելու համար, հայտնում է Daily Mail-ը:

Նշվում է, որ «հանցագործությունը» տեսանկարահանվել է Մեքքայի ռեստորաններից մեկում:

Հոլովակը, որում պատկերված է տղամարդու եւ կնոջ կարճատեւ խոսակցությունը, հայտնվել է համացանցում: Ըստ որում՝ մեկնաբաններից շատերը նման «արարքն» անթույլատրելի են համարել, մյուսները համարել են, որ դրանում ոչ մի վատ բան չկա:

Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ տղամնարդու անձն արագ են բացահայտել եւ ձերբակալել են մեղադրանք առաջադրելու համար: