Երեւանի Ավան համայնքի Խուդյակով փողոցում կայանված մեքենայից հեռախոս գողացողը հայտնաբերվել է գողությունից 3 օր անց:

Գողություն կատարողը օգտվելով մեքենայի դռները բաց լինելու հանգամանքից հափշտակել էր մեքենայի սրահում գտնվող հեռախոսը` չնկատելով, որ մեքենայի մեջ ուղեւոր կա:

Գողություն կատարելու հանգամանքով նոյեմբերի 9-ին ոստիկանության Ավանի բաժանմունք բերման ենթարկվեց 25-ամյա Գոռ Կարախանյանը: Գողոնը հայտնաբերվել է, կատարվում է նախաքննություն:

Մանրամասները ոստիկանության տեսանյութում: