Ոստիկանությունը հայտնաբերել է Դավիթաշենի եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում մեքենաներից գողություն  կատարողին: Հանցագործը կոտրել էր մեքենայի ապակիններն ու սրահից գողացել փող, ձայնարկիչ, կրիչներ եւ այլ իրեր:

Ոստիկանության աշխատակիցները որոնվողին հայտնաբերեցին հետախուզական աշխատանքի շնորհիվ: Հետախուզվողը Երեւան քաղաքի բնակիչ Դավիթ Ղազարյանն էր: Վերջինս  ընդհանուր առմամբ 24 մեքենաներից էր գողություն կատարել:

Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:

Մանրամասները ոստիկանության տեսանյութում: