Մեքսիկացի ցլամարտիկ Լուիս Դեւիդ Ադամեն լրջորեն վնասվել է Կերետարոյի փառատոնում մենամարտի ժամանակ. կատաղի ցուլը ցլամարտիկին եղջյուրների վրա է բարձրացրել եւ ուժեղ հարվածել նրա աճուկային հատվածին, ինչից հետո ցլամարտի մյուս մասնակիցները տղամարդուն ձեռքերի վրա դուրս են բերել մրցասպարեզից, փոխանցում է Life.-ը:
Դեպքից անմիջապես հետո արյունաքամ լինող ցլամարտիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցուցաբերել: Լուիս Դեւիդ Ադամեն արդեն երկրպագուների հետ կապ է հաստատել՝ հաղորդագրություն տեղադրելով Twitter-ի իր էջում:
Toreando relajado y entregado en Querétaro, después viene alguna traición que te hace volar y ponerte el mundo de cabeza, pero cuando la afición grita “torero” no se compara con nada!! Pronto nos vemos... pic.twitter.com/93k2AsKw50
— Luis David (@LuisDavidAdame) 19 ноября 2017 г.











