Անգլիայի Դեւոն կոմսության Թիվերթոն քաղաքում դանակով զինված վաճառողուհին կողոպտիչին աստիպել է փախուստի դիմել, հայտնում է Daily Mail-ը:

Դիմակավորված տղամարդը խանութ է մտել փակելուց կարճ ժամանակ առաջ: 36-ամյա Լորեյն Մակկալիսիկին դանակով սպառնալով՝ նա պահանջել է դրամարկղի փողերը: Սակայն կինը բղավել է եւ կողոպտիչի վրա հարձակվել սեփական դանակով:

«Ես մշտապես նման բանի սպասում էի եւ մտածեցի՝ ահա եւ տեղի ունեցավ,- ասել է վաճառողուհին: - Մտածում էի՝ կհասցնե՞մ իմ դանակը վերցնել»: Թղթի համար փոքրիկ դանակը թաքցված էր դրամարկղի տակ:

Մակկալիսիկի խոսքով՝ տեղի ունեցածը սյուրռեալիստական տպավորություն էր թողնում. «Եթե նա դանակ պահած ձեռքը երկարացներ, ինձ շատ մոտ կհայտնվեր, որ հարվածեր: Բայց նա այն օգտագործում էր շարժումներ անելու համար»: