Բաթումիի «Լեո Գրանդ» հյուրանոցում հրդեհի, որի հետեւանքով 12 մարդ էր զոհվել, սկսվել է 4-րդ հարկում, հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարար Գեդորգի Գախարիան, որը մեկնել է դեպքի վայր, փխանցում է «Sputnik Грузия»-ն:

«Առաջին ուսումնասիրությունից ակնհայտ է, որ հդեհի օջախը 4-րդ հարկում է եղել: Ցավոք, ծխահարվել է միակ միջանցքը, աստիճանը, եւ մարդիկ արգելափակվել են 7-րդ հարկում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել փրկարարներին, քանի որ նրանց համարձակ գործողությունների շնորհիվ մենք կարողացանք 7րդ հարկից մարդկանց հանել: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Բաթումիի նավահանգստին տեխնիկայի համար, որն օգնեց մարդկանց փրկել: Հիմա կարող ենք ասել, որ 100 մարդ փրկվել է»,- ասել է Գախարիան լրագրողներին: 

Հյուրանոցում հրշեջ սանդուղքներ չեն եղել: Քրեական գործը վերաորակվել է «գույքի վնասումից» «հակահրդեհային կանոնների խախտում, որը հանգեցրել է 2 եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածի, ինչը պատժվում է 5-ից մինչեւ 8 տարվա ազատազրկմամբ:

ՆԳ նախարարը խոստացել է, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Նշվում է նաեւ, որ զոհվածների թվում են կարող էին արտասահմանցիներ լինել:  Հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 15 մարդ, հայտնի է, որ նրանց թվում կան Թուրքիայի եւ Իսրայելի քաղաքցիներ: 

Բաթումիում «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետեւանքով նախնական տվյալներով 12 մարդ է զոհվել