Նոյեմբերի 27-ին ժամը 21։00-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրականացնելիս ոստիկանության ծառայողները Նոր Նորքի 4-րդ զանգվածի շենքերից մեկի մոտակայքից հայտնաբերեցին ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվող 1971 թվականին ծնված Արամ Մաթեւոսյանին եւ բերման ենթարկեցին Նոր Նորքի բաժին։

Հունիսի 25-ին ժամը 02։00-ի սահմաններում ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանում Մաթեւոսյանը վիճել է Արայիկ Այվազյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Դեպքից օրեր անց, Արայիկ Այվազյանը հիվանդանոցում մահացել է։ Հարուցվել էր քրեական գործ։ Արամ Մաթեւոսյանը ներգրավել էր որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Արամ Մաթեւոսյանը կալանավորված է։ Նա հանձնվել է ոստիկանության Արարատի բաժին։