Նոյեմբերի 25-ին ժամը 12-ի սահմաններում Վանաձորի ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին 43-ամյա Էդմոն Խ.-ին։ Օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օրեր առաջ Վանաձորի երեւանյան խճուղում մի աղջկա ձեռքից հափշտակել է պայուսակը եւ փախել։
Ոստիկանությունում նա պատմել է, որ նոյեմբերի 19-ին ժամը 20։00-ի սահմաններում Երեւանյան 147 շենքի դիմացից գողացել է անծանոթ մի աղջկա պայուսակը։ Դրամապանակն հանել է, եւ պայուսակը դեն նետել։ Դրամապանակում եղել էր 10 հազար դրամ եւ բանկոմատի քարտ՝ PIN կոդի հետ միասին։ Օգտվելով այդ հանգամանքից՝ մոտակա բանկոմատից հանել էր եւս 10 հազար։
Դեպքի մասին ոստիկանություն հաղորդում չէին տվել։
Պարզվեց տուժողի ինքնությունը։ Տուժողը հրավիրվել է բաժին եւ հաղորդում տվել։ Էդմոն Խ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել։ Հետաքննությունը շարունակվում է։











