Ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության ծառայողները  հստակ տեղեկություններ ունեին, որ Նոր Արեշի 44-րդ փողոցի տներից մեկում ապօրինի զենք, պայթուցիկ նյութեր ու զինամթերք, իսկ կից շինությունում թմրամիջոց է պահվում։

Նոյեմբերի 25-ին հարուցվեցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները դատարանի որոշմամբ խուզարկեցին տունը։ Հայտնաբերվեց ինքնաշեն ատրճանակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի վեց փամփուշտով, «Պերֆեկտա» գրառումով ատրճանակ դատարկ պահունակով, ինքնաշեն կրակող սարք, գործարանային համարով Իժ-Ե8 օդամղիչ հրացան, նռնակ, նռնակի պայթուցիկ, պահունակ լիցքավորված 9մմ տրամաչափի հինգ փամփուշտով եւ չորացրած կանաչավուն զանգված։

Տանտերը՝ 62-ամյա  Լեւոն Մկոյանը ոստիկաններին հայտնեց, որ հայտնաբերված զենք-զինամթերքը իրենն է, իսկ կանաչավուն զանգվածը թմրամիջոց է՝ նախատեսված անձնական օգտագործման համար։

Նշանակվել է դատաձգաբանական եւ դատանյութագիտական փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։