Ոստիկանության Լոռու մարզի Թումանյան բաժին նոյեմբերի 29-ին ժամը 01։00-ին հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել Ալավերդու բնակիչներ 26-ամյա Արմեն Մակոյանը՝ որովայնի շրջանում ծակած՝ թափանցող վերքով եւ 30-ամյա բնակիչ Հայկ Սիրադեղյանի դիակը։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական գործողությունների արդյունքում  պարզվել է, որ նախորդ օրը՝ երեկոյան ավտոտնակում կազմակերպվել է հացկերույթ Ալավերդու 4 բնակչի մասնակցությամբ։ Մասնակիցները գինովցել են, եւ նրանց միջեւ ծագել է վիճաբանություն կենցաղային հարցերի շուրջ։ Վեճը շարունակվել է ավտոտնակից դուրս, որտեղ Գարիկ Դալլաքյանը իր մոտ գտնվող ծալովի, գաղտնի փականով դանակով հարվածներ է հասցրել Մակոյանի եւ Սիրադեղյանի մարմնի տարբեր մասերին։ Դեպքից անմիջապես հետո, Դալլաքյանը դիմել է փախուստի։

Հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, Դալլաքյանը հաջորդ օրը հայտնավերվել է Թեղուտ գյուղում եւ բերման ենթարկվել։ Հանցագործության գործիք դանակն առգրավել է։ Նախաքննությունը շարունակվում է։