Ավստրալիայի Քվինսլենդի բնակիչ Լենս Փեյնը տեղական լողափում զբոսնելիս սարսափելի տեսարանի է հանդիպել, փոխանցում է «Մոյա պլանետան»:
Փեյնն առաջին անգամ նոյեմբերի սկզբին է տարերային «գերեզմանոցում» հայտնվել: Նա մի քանի լուսանկար է հրապարակել Facebook-ում՝ նշելով, որ սատկած բոլոր շնաձկները նույն տեսակին են պատկանել:
Ավստրալացին կենդանիների մարմիններին տեսանելի վնասվածքներ չի հայտնաբերել: Սա նրան տարօրինակ է թվացել՝ եթե շնաձկները չեն սատկել այլ գիշատիչների հետ պայքարում, ապա ինչ պատճառով են սատկել:
2 շաբաթ հետո նա լողափ է վերադարձել եւ սատկած այլ շնաձկների հայտնաբերել: Այս անգամ «գերեզմանոցում» շնաձկների տարբեր տեսակներ էին, այդ թվում՝ մուրճ շնաձուկ:
Փեյնի կարծիքով՝ դժբախտ շնաձկները կարող էին սատկել ջրում թթվածնի պակասի պատճառով՝ լողափից ոչ հեռու գործում է ածխարդյունահանման ձեռնարկություն:













