ԱՄՆ Ֆլորիդա նահանգում ալիգատորը ցատկել է զբոսաշրջիկների մոտորանավակի վրա: Միջադեպի տեսանյութը հրապարակել է Daily Mirror-ը, փոխանցում է Vesti.ru- ն:

Մոտորանավակը թաղվել էր գետի երկայնքով կուտակված ցեխի մեջ՝ հանգստացող ալիգատորից մի քանի մետր այն կողմ: Ճանապարհորդներից մեկը՝ Թեյլոր Հինդերին, միջադեպի պահին հեռախոսով նկարահանում էր կոկորդիլոսին: Կադրից այն կողմ լսվում է մոտորանավակի տիրոջ ձայնը, ով կատակով միտք է հայտնում, որ այս հեռավորությունից կարելի էր անգամ շոյել կոկորդիլոսի մեջքը:

Հանկարծ ալիգատորը բարձրանում է եւ մեկ ցատկով հայտնվում մոտորանավակի վրա: Մարդիկ արագ հետ են շարժվում, իսկ գիշատիչը նավակի հակառակ կողմից ջուրն է ցատկում: Լրագրողների հաղորդմամբ՝ միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: