Մոսկվայում անցումի մեջ մխրճված ավտոբուսը պատկանում է «Մոստրանսավտո»-ին, հայտնել են Ճանապարհային երթեւեկության կազմակերպման կենտրոնի մամուլի ծառայությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պաշտոնական տվյալներով՝ ավտոբուսի վթարի հետեւանքով 5 մարդ է զոհվել:
Ոստիկանությունից նաեւ հաստատել են ավտոբուսի վարորդին ձերբակալելու տեղեկությունը:
«Կուտուզովի պողոտայում երթեւեկությունը երկկողմանի ծանրաբեռնվել է՝ մերձմոսկովյան փոխադրող «Մոստրանսավտո»-ին պատկանող ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթարի պատճառով: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները: Դրանից բացի, հնարավոր է երթեւեկության կարճաժամկետ դադարեցում՝ օպերատիվ ծառայությունների աշխատանքի ապահովման համար»,- հայտնել են կենտրոնից:
Նշենք, որ ստորգետնյա անցումի մեջ մխրճված ավտոբուսը մեկ տարուց պակաս էր շահագործվել:











