Մոսկվայի «Սլավյանսկի բուլվար» կայարանի մոտ մարդկանց վրաերթի ենթարկած ավտոբուսի վարորդը հայտարարել է, որ շփոթել է գազի եւ արգելակման ոտնակները: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Ներկայումս փրկարարները պատրաստվում են ստորգետնյա անցումից ավտոբուսը դուրս քաշել:
«Հիմա աստիճանների շերտին է մոտենում ճոպաններով սարքավորված հատուկ տեխնիկան:
Ոստիկանությունը ճանապարհային պատահարի նախնական 2 վարկածի մասին է հայտնել՝ կա՛մ վարորդը կորցրել է ավտոբուսի կառավարումը, կա՛մ ավտոբուսը սարքին չի եղել: Ահաբեկչության վարկածը չի դիտարկվում»,- նշել է աղբյուրը:











