Դեկտեմբերի 18-24-ը Երեւանում իրականացված ծառայության ընթացքում ՃՈ պահպանվող տարածք է տեղափոխվել 149 տրանսպորտային միջոց: Նրանցից 69-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 80 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել:
Նույն ժամանակահատվածում 18 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտման համար:











