«Զեմլյա Լեոպարդա» ազգային պարկում ապրող «Leo 69F» հեռավորարեւելյան լեոպարդների ամենահին ներկայացուցիչներից մեկը դուրս է եկել անտառից՝ հայտնվելով ճանապարհին, իսկ անցնող մեքենաներից մեկի տեսագրանցող սարքը ֆիքսել է նրան։ Այս մասին հայտնում է ազգային պարկի մամուլի ծառայությունը։
«Աշխարհի հազվագյուտ կատվի բացառիկ կադրերը հնարավոր եղավ ստանալ հաջողակ ականատեսի շնորհիվ, որը մեքենայով անցնելիս է եղել «Զեմլյա Լեոպարդա»-ի մոտով: Ազգային պարկի աշխատակիցները ուսումնասիրել են սիրողական տեսանյութը, որում հեռավորարեւելյան ընձառյուծը մոտենում է ճանապարհին, եւ հայտնաբերել են կենդանու անսովոր վարքի պատճառները: Ազգային պարկի բոլոր «բնակիչների» կաշվի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեսանյութում «Լեո 69F» համարի ներքո էգ ընձառյուծն է »,-նշված է զեկույցում:











