ԱՄՆ-ում որմզդեղնները մենամարտել են դպրոցական մարզադաշտի տարածքում՝ հարյուրավոր երեխաների առջեւ: Տեսանյութը հրապարակել է Youtube-ի ViralHog ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Տեսահոլովակի նկարագրությունում նշվում է, որ եղջրավորների միջեւ բախումը տեղի է ունեցել Արիզոնա նահանգի Փեյսոն քաղաքի միջնակարգ դպրոցի տարածքում: Ֆուտբոլային մարզադաշտի դարպասները բաց էին, եւ կենդանիները որոշեցին «այցելել» սպորտային արենան: Մենամարտից հետո նրանք դուրս են բերվել մարզադաշտից, իսկ դարպասները՝ փակել: