Կանադայի Օնտարիո նահանգի Քոբուրգ քաղաքում աղվեսն ու բուն ցուցադրել են  յուրահատուկ  «մենամարտ», որը հայտվել է տեսանյութում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք գիշերային հյուրեր ունեինք: Զարմանալի չէ՞, որ նրանք իրար այդքան մոտեցել են»,-ասված է ViralHog ալիքի կողմից հրապարակված տեսանյութի մեկնաբանությունում։

Նախ, բուն վայրընթաց թռիչք է կատարել աղվեսի վրա, որից հետո իջել է նրա կողքին ձյան վրա: Ապա գիշատիչը սկսել է  պտտվել թռչնի շուրջ: Ինչ-որ ժամանակ անց  աղվեսը փախել է։

Քոբուրգի  ղեկավար  Էշլի  Պուրդին  «Global News» -ի հետ զրույցում նշել  է, որ կենդանիների հանդիպումը տեղի է ունեցել  տեղի զբոսանավերի պիրսում (կառամատույց), որից ոչ հեռու գտնվում է  աղվեսների որջը։ Նա ենթադրել է, որ բուն փորձել է հարձակվել նրանցից մեկի վրա։