Ոստիկանության աշխատակիցները Աբովյան քաղաքում դանակահարության դեպք են բացահայտել:

Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակարաններից մեկում երկու երիտասարդներ խմել էին եւ վիճել:  Վեճի ընթացքում երիտասարդներից մեկը դանակահարել էր մյուսին:

Դանակահարության մասին ոստիկանները ոչ մի հիվանդանոցից հաղորդում չէին ստացել, սակայն օպերատիվ տեղեկությունների հիման վրա մեկնել էի դեպքի վայր եւ պարզել կատարվածը:

Պարզվել էր, որ Աբովյան քաղաքի բնակիչ Վաչագան Գալստյանը 3-րդ միկրոշրջանի շենքրից մեկի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է իր ընկերոջը: Ոստիկանները Վաչագան Գալստյանին իր բնակարանից բերման են ենթարկել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

Մանրամասները տեսանյութում`