Ոստիկանությունը հայտնաբերել է ոստիկան ներկայացած և զբոսաշրջիկներին կողոպտած քաղաքացուն:

Ոստիկանությունը զբոսաշրջիկներին կողոպտելու կասկածանքով բերման ենթարկեց վանաձորցի Արտյոմ Դոդորյանին: Վերջինս Հայաստանում եւ Ռուսաստանում կատարած մի շարք հանցագործությունների համար մի քանի անգամ դատապարտվել էր:

Խուզարկությամբ Արման Դոդորյանի մոտ հայտնաբերվեց հայ-ռուսական կազակական միավորման վկայական եւ Արաբական միացյալ էմիրությունների արժույթ` դիրհամ:

Նա հենց այս վկայականով էր ոստիկան ներկայացել:

Հարուցվել է քրեական գործ, Արտյոմ Դոդորյանը կալանավորված է:

Մանրամասները տեսանյութում`