Հնդկաստան կատարած այցի ժամանակ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն  որոշել է ծանոթանալ տեղի մշակույթին՝ հագնելով երկրի ավանդական հագուստը եւ պարելով։ Սակայն թվիթերյան շատ օգտատերեր, դրանց թվում՝ հայտնի քաղաքագետներ եւ լրագրողներ քննադատել են Տրյուդոյին։ Մի քանիսը նրա արտաքին տեսքը ոչ պատշաճ են համարել։

«Մենք՝ հնդիկներս էլ այդպես չենք հագնվում ամեն օր, նույնիսկ Բոլիվուդում»,–նշել է Օմար Աբդուլան՝ Ջամու եւ Քաշմիրի նախկին գլխավոր նախարարը։

India Today թերթը գրել է, որ կանադացի վարչապետի պահվածքը կարող է վիրավորել հնդիկներին։

Հատուկ ուշադրության է արժանացել տեսանյութը, որտեղ Տրյուդոն պարում է թմբուկների նվագի տակ։

Պետք է նշել, որ Հնդկաստանի իր գործընկերոջը Տրյուդոն հանդիպել է միայն այցի յոթերորդ օրը։ Այն, որ Տրյուդոյին Հնդկաստանի վարչապետը չի դիմավորել օդանավակայանում, շատերն արհամարհանք են համարել։