Շարժական արագաչափերի կիրառումից հետո ավտովթարների հետեւանքով զոհերի թիվը 3 անգամ նվազել է: Այս մասին հայտնում են ճանապարհային ոստիկանությունից:
Ըստ այդմ, այս տարվա հունվարին ծանր հետեւանքներով ավտովթարների մտահոգիչ պատկերը փետրվարին էականորեն մեղմվել է:
«Փետրվարի 8-ից ֆիքսվել են մի քանի հարյուրի հասնող արագության ռեժիմի խախտումներ: Մենք հույս ունենք, որ այս վարչարարության արդյունքում նաեւ կունենանք նվազում այս ուղղությամբմ, այսինքն երթեւեկության կանոնների խախտման քանակի նվազում կունենանք:
Շարժական արագաչափ սարքերի կիրառումից 15 օր առաջ ունեինք հետեւյալ վիճակագրությունը. 138 ավտովթար եւ 16 զոհ: Իսկ արագաչափ սարքը տեղադրելուց հետո 15 օրվա ընթացքում ունենք 128 ավտովթար եւ 5 զոհ: Այսինքն զոհերի թիվը նվազել է 3-ից ավելի անգամ եւ վկայում է այն մասին, որ որդեգրված մարտավարություն արդյունավետ է»,-հայտնել է ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը:











