Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր YouTube–ի ալիքում տեղադրել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման տեսանյութը։ Փորձարկումը իրականացվել է Պլեսեցկ տիեզերակայանում, փոխանցում է ՌԲԿ–ն։
«Այս փորձարկումը թույլ է տալիս հաստատել համալիրի բնութագրական հատկանիշները նախամեկնարկային շրջանում եւ հրթիռի արձակման սկզբնական փուլում»,–նշել են Պաշտպանության նախարարությունում։ Բացի այդ, մասնագետները գնահատել են տեխնիկական լուծումների ճշգրտությունը։
Նոր հրթիռային համալիրի փորձարկումների «ակտիվ փուլի» մեկնարկի մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 1-ին Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում։ Նշվում է, որ «Սարմատը» գալու է փոխարինելու սովետական «Վոեվոդա» համալիրներին։











