Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քրիստոնեկան գլխավոր տոնի՝ Զատկի նախաշեմին, որը կաթոլիկներն այս տարի նշում են ապրիլի 1-ին, Չարչարանաց ուրբաթի նախօրեին ղեկավարել է ավանդական եկեղեցական թափորը (Via Crucis) Կոլիզեումի պատերի մոտ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այս տարվա զատկի եւ աղոթքի մտորումները, պոնտիֆիկոսի օրհնությամբ, պատրաստել են մայրաքաղաքի Pilo Albertelli վարժարանի մի խումբ ուսանողներ: Հեղինակներն ամեն տարի փոխվում են: Ներկայիս տեքստում անդրադարձել են Խորխե Մարիո Բերգոլիոյի առաքելական ուսմունքի թեմաներին՝ բարեգթությանը, քրիստոնյաների հետապնդումներին, այս աշխարհի ուժեղների սնապարծությանը, միգրանտների ողբերգությանը, մոլորակի վրա խաղաղությանը:
Մտորումները հնչել են հավատացյալների բազմության առջեւ, որոնց ձեռքերին եղել են ջահեր եւ մոմեր: Ծիսակատարության ժամանակ խաչը տարել են հոգեւեոր պետերը, կամավորները, հաշմանդամները, Ավետյաց երկրից տղամարդ եւ կին հոգեւորականները, տարբեր երկրներից ուխտավորները, նշում է Վատիկանի ռադիոն: Շարասյունը խաչը հասցրել է Պալատինյան բլուր, որտեղ այն հանձնել է Ֆրանցիսկոս պապին, որն արտաբերել է Փրկչի չարչարանքների թեմայի արդիականության մասին եզրափակիչ բառերը
Շաբաթ երեկոյան Հռոմի պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ կմատուցի:












