Պետության վերնախավի հիմնական առաքելություններից մեկը հասարակության ձեւավորումն է. մեր անկախ պետականության բոլոր փուլերում այս խնդիրը, մեծ հաշվով, ձախողվել է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Այլընտրանքային նախագծեր խումբը»:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Հետխորհրդային հայ ժողովրդից չձեւավորվեց անկախ Հայաստանի հասարակություն։ Սրա դրսեւորումներին մենք ականատես ենք լինում ամեն օր, ամեն քայլի՝ կենցաղից մինչեւ արտագաղթ։ Սա մեր ամենասուր մարտահրավերներից մեկն է։ Հասարակությանը պետք է կրթել, այն պետք է զարգանա, դառնա 21-դարի հասարակություն, որպեսզի հնարավոր լինի ապահովել պետության անվտանգությունն ու առաջընթացը։
Մենք պետք է գիտակցենք, ձեւակերպենք ու լուծենք այս խնդիրը։ Մենք չպետք է անենք քայլեր, որոնք կասեցնում են քաղաքացական հասարակության զարգացումը։ Իսկ այդպիսիք ժամանակի ընթացքում արվել են։
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է փորձագիտական հարցման արդյունքում կազմված ցանկը՝ անկախության շրջանում քաղաքացիական հասարակության կայացմանը խոչընդոտած առանցքային քայլերի։ Սա նաեւ կարեւոր է հետագա զարգացման սցենարները ճիշտ կազմելու համար»:











