Համացանցում ակտիվորեն դիտումներ է հավաքում անչափ թխլիկ պանդայի հոլովակը, որը ձգտելով հասնել «գագաթին»՝ կոտրել է ծառը եւ ընկել, փոխանցում է «Իզվեստիան»:

Զվարճալի պահի հոլովակը հրապարակվել է YouTube-ում:

Կադրերում երեւում է, որ երկրորդ պանդան, որը նույնպես մագլցում է ծառով, իր «թաթի ավանդն է ունեցել» ընկերոջ անկման հարցում՝  դնելով բարակ ճյուղի վրա, որը քաշին չի դիմացել: