Բրազիլացի սերֆեր Ռոդրիգո Կոկսան աշխարհի ռեկորդակիր Է դարձել՝ նվաճելով գրեթե 25 մետրանոց ալիքը, հաղորդում է South China Morning Post թերթը:

2017 թվականի նոյեմբերին Պորտուգալիայում Կոկսան անցել Է 24,38 մետր բարձրությամբ ալիքի վրայով: Ապրիլի վերջին Սերֆինգի համաշխարհային լիգայի (WSL) մրցավարներն արձանագրել են ռեկորդը: Բրազիլացին հաղթանակ է տարել «Ամենաբարձր ալիք» անվանակարգում, ինչպես նաեւ դարձել է նոր համաշխարհային ռեկորդակիր:

«Երազանքս իրականացավ»,- պարգեւատրման արարողության ժամանակ ասել է նա:

Նախորդ ռեկորդը պատկանում Էր ամերիկացի Հարեթ ՄաքՆամարային, որը 2011 թվականին նվաճել էր 23 մետրանոց ալիքը: