Սա իսկապես մշակութային հեղափոխություն էր, որովհետեւ այն սիրո եւ համերաշխության բովանդակություն եւ ազդակներ տվեց մեր հասարակությանը: Այս մասին այսօր` մայիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

«Մեր հոգիները զարթոնք են ապրում, եւ այն ամենը ինչ մենք ձեռք բերեցինք այս օրերին, հպարտանում ենք դրանով: Սա իրոք մշակութային հեղափոխություն էր»,- ընդգծեց նա:

Ռուբեն Կարապետյանի կարծիքով` պետք չէ մշակութային ոլորտն այս պահին տարանջատել մնացած ոլորտներից. «Ամենալուրջ աշխատանքը մեզ սպասվում է մայիսի 8-ից հետո եւ ամենամեծ խնդիրն այն է, որ այս համազագային զարթոնքը մենք կարողանանք հստակ տրանսֆորմացնել եւ գործադրել համազգային հարթակի վրա»:

Նրա խոսքով` Հայաստանի եւ Սփյուռքի զարթոնքը մեծ կամքի դեպքում հնարավոր կլինի հասցնել իր նպատակին: