Շվեդիայում անտառային հրդեհի մարումը լազերային նշանառությամբ ռումբի միջոցով տեսանյութում է հայտնվել, տեղեկացնում է The Local պորտալը:

Ռումբը նետվել է Շվեդիայի ՌՕՈՒ JAS-39 Gripen կործանիչից: Իշխանությունները ոչ ստանդատ միջոցի են դիմել, երբ հրդեհը սկսել է մոտենալ Էլվդալեն քաղաքին, որի մերձակայքում զինվորական հրաձգարան կա: Հաղորդվում է, որ հրդեհի մարման գործողությունը հաջող է անցել: