Վայոց ձորի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնել են վթարի ականատեսները: Երեւան-Եղեգնաձոր մայրուղու վրա՝ Չիվա գյուղի ուղղությամբ , վարորդը կորցրել է կառավարումը եւ դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից: Վարորդը եւ ուղեւորուհին հասցրել են դուրս գալ մեքենայից: Երկուսն էլ այրվածքներ են ստացել:
Հասանելի է
русский










